Կրակոցներ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել. ոստիկանության բացահայտումը

16-06-2021 16:50:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն





Հունիսի լույս 15-ի գիշերը  ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն էր փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։ Տեղում

ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։ Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։ Հրացանը ևս հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։ 

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 78 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար