ԲՀԿ պատգամավորի թեկնածուն հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեական գործ

16-06-2021 17:00:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն



ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեական գործ։ 
 
Այս առիթով Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է․ 
 
«Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
ոստիկանական բաժանմունք։ 
 
Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։ 
 
Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։ 
 
Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր...»: 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար