Թուրքիայի հետ սահմանի բացումը անսահման առավելություններ կստեղծի Հայաստանի համար, հայտարարել է Էրդողանը

16-06-2021 18:23:22   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Երևանի և Բաքվի միջև խնդիրների վերացմանը զուգահեռ Թուրքիան որոշակի քայլեր կարող է
ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այսօր Բաքվում՝ Ադրբեջանի խորհրդարանի անդամների առջև ունեցած ելույթում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: 
 
Էրդողանի խոսքով՝ «Թուրքիայի հետ սահմանի բացումը անսահման առավելություններ կստեղծի Հայաստանի համար»։
 
Թուրքիայի նախագահը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին՝ հայտարարելով. «Այն երկաթուղով, որը կսկսի գործել «Զանգեզուրյան միջանցքի» շրջանակներում, հայերը հեշտությամբ կկարողանան գնալ Մոսկվա և աշխարհի այլ հատվածներ՝ դուրս գալով այն մեկուսացումից, որում հայտնվել են սեփական գործողությունների հետևանքով»։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 629 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար