Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները

16-06-2021 18:56:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 
 
Հիշեցնենք, որ նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով` ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.
 
հ.22 երթուղի՝
 
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ – ՀԱԹ
Սպանդարյան կայարան
(սկ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.),
 
հ.46 երթուղի՝
ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
 
Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (սկ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ. Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):
Հետադարձը. նույնը` մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:
 
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
 
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
 
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված՝ երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 153 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար