Պուտին-Բայդեն բանակցությունները տևել են 4,5 ժամ, քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները

Պուտին-Բայդեն բանակցությունները տևել են 4,5 ժամ, քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները

  • 16-06-2021 20:42:21   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ժնևի «Լա Գրանժ» վիլայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը: 
 
Բանակցություննեից հետո տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցությունները լավ են անցել։ 
 
Նա նաև նշել է, որ քննարկվել են տարբեր թեմաներ՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական