Առաջիկա օրերին Երևանում ու մի քանի մարզերում կպահպանվի +39 աստիճան տաքություն

16-06-2021 21:27:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության տարածքում հունիսի 16-ի ցերեկը
, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից: 
 
Առաջիկա օրերին Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռներում ջերմաստիճանը կհասնի մինչև +39-ի։
 
Երևան քաղաքում հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հունիսի 17-21-ը ցերեկը կգրանցվի մինչև +38-+39 աստիճան տաքություն։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 96 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար