Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

  • 17-06-2021 12:24:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
 
Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
 
Ճանապարհային Ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն