Մենք 1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, այս պահին անհետ կորածների թիվը 275 է. Սարգսյան


Մենք 1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, այս պահին անհետ կորածների թիվը 275 է. Սարգսյան

  • 17-06-2021 13:03:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մենք 1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեց եւ նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
 
«Շուրջ 800 մի փոքր ավելի անհետ կորածների անձեր նույնականացվեց, հուղարկավորվեցին: Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»,- ասաց նա:
 
Սարգսյանի խոսքով՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հրապարակել է այն թիվը, ում հիմնադրամից աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ. «Դրա համար այդ թիվը մեծ է: Մենք մի պահ անհետ կորած միգուցե այլեւս չունենանք, բայց այդ թիվը մնալու է 1000-ից ավելի, քանի որ այդքան մարդ 300 հազար դրամ աջակցություն է ստացել»:
 
Սարգսյանն ասաց, որ արձակուրդի մեջ է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարություն գնացել, ինչին ի պատասխան նա ասաց, որ անհետ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետի պաշտոնակատարի հետ դրա համար: 
 
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հայտնել էր, թե իբր անհետ կորածների թիվը 1064 է, այնինչ Քննչական կոմիտեն եւս նշել էր 275 անհետ կորածի մասին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը