Այս ընտրությունները Հայաստանին պարտադրվել են դրսից. ռուսական թևից ով էլ գա իշխանության, տանելու է Հայաստանի լուծարմանը. Աշոտ Գևորգյան


Այս ընտրությունները Հայաստանին պարտադրվել են դրսից. ռուսական թևից ով էլ գա իշխանության, տանելու է Հայաստանի լուծարմանը. Աշոտ Գևորգյան

  • 17-06-2021 18:05:08   | Հայաստան  |  Քաղաքական



Այս ընտրությունները Հայաստանին պարտադրվել են դրսից, և մեր բոլոր ջանքերը, որ Նիկոլ Փաշինյանը` որպես երկիրը տապալած անձ հեռանար, ոչ մի արդյունք չտվեց, և նա շարունակում է  վնասաբեր գործունեությունը, որը հեղափոխություն կոչեցյալից հետո նա իրագործում է: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց  ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը:
 
Ըստ նրա` հայ ժողովուրդը կանգնած է փաստի առաջ, որից չի կարող խուսափել, և նույնիսկ ընտրության չգնալը մի ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում: 
 
«Նիկոլ Փաշինյանի մեջ գեթ մի փոքր հայրենասիրություն չգտնվեց, որ նա հեռանար և ասպարեզը թողներ նոր ուժերին: Ես նույնիսկ չեմ ուզում ասել` ինչ աղետալի տնտեսական ու բարոյական վնասներ է բերել այս անձի կառավարումը, թե ինչ կորուստներ ենք ունեցել` տարածքային ու մարդկային, որոնք բոլորին են հայտնի: Մյուս կողմից էլ, մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման 10 տարին, երբ նա  Հայաստանի սոփականությունը օտարեց Ռուսաստանին` սկսած հիրդոկայաններից մինչր էներգոհամակարգ ու երկաթուղի: Ամենը ջրի գնով օտարվեց: Այս աձի քաղաքականությունը ուղիղ տարել է Հայաստանի գաղութացմանը, որում հիմա գտնվում ենք: Մենք այսօր գաղութի գաղութն ենք դառել: 
 
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը հիմա ռուսական քաղաքականության ֆավորիտ չէ, կարծում եմ, Ռուսաստանն իր խաղադրույքը դնում է  Փաշինյանի վրա, ով պատրաստ է ամեն ինչ ստորագրելու և այդ տարածքները տալու` ուղղակի իր մաշկը փրկելու համար»,- ասաց Գևորգյանը: 
 
Նա նաև նկատեց՝ ով էլ իշխանության գա ռուսական թևից, տանելու է Հայաստանի լուծարմանը. «Ես դրանց չեմ համարում հայկական ուժ ռուսական օրիենտացիայով, դրան ռուսական գործակալներ են: Նրանցից ով էլ գա իշխանության, իրականացնելու է Սյունիքի հետ կապված պլանները և Հայաստանը վերածելու Ռուսականա ռազմաբազայի»: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play