ՀայՓոստի վերաբրենդավորված առաջին բաժանմունքները՝ Երևանում


ՀայՓոստի վերաբրենդավորված առաջին բաժանմունքները՝ Երևանում

  • 17-06-2021 18:38:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀայՓոստ ընկերությունը վերաբրենդավորման գործընթացի նոր փուլով իրականացնում է մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը Երևան քաղաքում:
 
Ինչպես տեղեկանում ենք ՀայՓոստ ՓԲԸ-ից, հունիսի 17-ին Երևանում բացվեց երկու փոստային բաժանմունք. փոստային դասիչ՝ 0028, հասցե՝ Կիևյան 4, և 0019, հասցե՝ Բաղրամյան 23: ՀայՓոստի բաժանմունքներն ունեն մի շարք նորարարություններ.
 
հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,
օնլայն հերթագրման Earlyone համակարգ,
բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, 
Wi-Fi հասանելիություն,
հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը:
 
Ինչպես նշեց ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է և հոլդինգ՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով: ՀայՓոստի վերաբրենդավորման առաջին փուլով մեկնարկում ենք Երևան քաղաքում փոստային բաժանմունքների վերապրոֆիլավորման և վերաբրենդավորման գործընթացը: Մեր նորաբաց բաժանմունքները տեխնիկապես հագեցված և ժամանակակից ստանդարտներին համապատասխան են: Մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կտեսնեն նոր, ժամանակակից փոստային բաժանմունքներ Երևան քաղաքում, այնուհետև՝ ՀՀ մարզերում»:
 
Փոստային բաժանմունքերի ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը նշեց.- «ՀայՓոստը վերափոխման  ճանապարհին է,  և զարգացման ռազմավարությունով նպատակ ունենք սկիզբ դնել նոր ծառայությունների, սպասարկման նոր ստանդարտների և առաջադեմ լուծումների մատուցմանը: ՀայՓոստն ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը, որը հաճախորդի համար կդառնա առավել հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված»:
 
ՀայՓոստի տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play