Զախարովա. «Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նվազում է»


Զախարովա. «Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նվազում է»

  • 17-06-2021 18:28:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է, թե լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում թուլացել է, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
«Անցած շաբաթների ընթացում ընդհանուր հաշվով հաջողվել է նվազեցնել լարվածությունը, սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Զախարովան:
 
Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գործադրել միջնորդական ակտիվ ջանքեր, որոնց նպատակն է մեղմել իրավիճակը:
 
«Արտաքին և պաշտպանության գերատեսչությունների մակարդակով Բաքվի և Երևանի հետ հաստատվել են սերտ շփւմներ: Խնդրի կայուն և երկարատև լուծում ենք համարում երկու երկրների միջև սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքի արագ մեկնարկը: Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք կողմերին աջակցել այդ հարցում»,- ասել է Զախարովան:
 
Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվել է հատկապես մայիսի 12-ից սկսած, այն բանից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի ուղղություններով հատել են Հայաստանի սահմանը և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, պնդելով, թե, իբր, գտնվում են իրենց տարածքում:
 
Արձագանքելով Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակով վերջին շփումների մասին հարցին, Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե «բաքվի և երրորդ երկրների շփումների հարցը պետք չէ խառնել ղարաբաղյան կարգավորման թեմայի հետ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play