Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ


Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ

  • 17-06-2021 18:49:37   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ: Նա ասել է, թե չի տեսնում որևէ ազդակ, որը կվկայեր այդ ծրագրի հանդեպ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը
 
«Մենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շատ կարևոր ենք համարում, չեմ ենթադրում, որ Ռուսաստանի մոտ կլինեն այդ հարցի հետ կապված ինչ-որ տարաձայնություններ կամ ծրագիրը խոչընդոտելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ դրական է տրամադրված միջանցքի հարցում», - ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:
 
Նա հայտնել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
 
«Ես էլ եմ շուտով նրա [Վլադիմիր Պուտինի] հետ հանդիպելու: Կա մի հանգամանք՝ հիմա մենք սահմանափակված ենք [Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման] պայմանագրի հինգ տարվա ժամկետով: Եվ մենք կցանկանանք այդ նախագիծն իրականացնել հենց այդ հնգամյա ժամկետում»,- ասել է Էրդողանը:
 
Թուրքիայի ղեկավարը վերստին հիշեցրել է Ղարաբաղի հարցով համագործակցության վեց պետությունների պլատֆորմի գաղափարի մասին:
 
«Այդ ծրագրի առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը, բայց մենք կցանկանայիք, որ նախաձեռնությանը միանան նաև Հայաստանը և Վրաստանը»,- հայտարարել Էրդողանը, նշելով, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի պլատֆորմի հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play