Մարտունու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն


Մարտունու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

  • 17-06-2021 19:06:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
Զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
 
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն