ՌԴ-ից Արցախ է ներկրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 չափաբաժին


ՌԴ-ից Արցախ է ներկրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 չափաբաժին

  • 17-06-2021 19:17:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել  կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19)-ի դեմ  կանխարգելիչ պատվաստումների գործընթացը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
 
«Սպուտնիկ V»  պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի աջակցությամբ:
 
Պատվաստումների  իրականացման   արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով   ծանր  հիվանդության   նվազում  և  մահացության  դեպքերի  բացառում:
 
Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել:
 
Պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play