ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նշում է գործունեության 2 տարին
17-06-2021 19:50:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնադրվեց 2 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 11-ին, և չնայած անցած տարվա պատմական դժվար հանգամանքներին՝ մենք հավատարիմ մնացինք Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը:
Ինչպես տեղեկանում ենք հանձնակատարի գրասենյակից, այս երկամյա եռալեզու զեկույցն ամփոփ կերպով ներկայացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հիմնադրումից ի վեր: