Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դիմումի հիման վրա կայացրած որոշումը


Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դիմումի հիման վրա կայացրած որոշումը

  • 17-06-2021 20:25:13   | Հայաստան  |  Իրավունք

Սահմանդրական դատարանը որոշում է կայացրել՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Աժ կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։
 
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել․
 
1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու
մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը։
 
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը
վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
 
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։
Նոյյան տապան  -   Իրավունք