Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդն իրենց ընդունել է այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին

17-06-2021 21:35:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը համարում է, որ քարոզարշավի ընթացքում ժողովուրդն իրենց ուժին վստահություն, ուժ, իշխանություն է տվել՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:
 
Նա շեշտեց, որ նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ
էին: «Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք հետպատերազմական դժոխային ճանապարհից հյուծված, անեծքների և հայհոյանքների, սպառնալիքների և հոխորտանքների անվերջանալի թվացող շարքից խոցոտված»,-ասաց Փաշինյանը:
 
Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենց ընդունել է այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին: «Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան՝ հարազատ եղբոր նման: Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը: Եվ հիմա մնացել է դե ֆակտո այս իրողությունն արձանագրել նաև դե յուրե»,-ասաց Փաշինյանն ու հիշեցրեց՝ հորդորեց կիրակի օրն ընտրել 3-րդ համարին:
 
Նա հորդորեց ընտրություններում արձանագրել, որ Հայաստանում ապագա կա:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար