Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք. Փաշինյան


Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք. Փաշինյան

  • 17-06-2021 22:24:32   | Հայաստան  |  Քաղաքական

Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք կատարելապես: Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն։ Եվ այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ ու համաչափ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ Եվ Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար։ Եվ սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,- ասաց նա: 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական