ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ. ՀՀ ԱԻՆ

18-06-2021 09:38:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․
Թ․, ծնված 1988 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր (Տ․ Դ․, ծնված 1989 թ. և Մ․ Թ․, ծնված 2019 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և Տ․ Դ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար իսկ Մ․ Թ․-ինը՝ միջին ծանրության. վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21։56-ին։  Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: 
 
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև սահմանազատել են տարածքը և փակել «Opel astra» մակնիշի  ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 136 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար