Մարվել է Վայք քաղաքի մարզադպրոցում բռնկված հրդեհը. ՀՀ ԱԻՆ

18-06-2021 09:59:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է
ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում:
 
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, ժամը  00:41-ին, մարել՝ 04:11-ին:
 
Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ) և արևային կայանը:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 66 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար