Բայդենը հեգնել է Պուտինին ու իր խնամքն առաջարկել

18-06-2021 10:28:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
lragir.am. «Ռուսաստանը ներկայում շատ ու շատ բարդ վիճակում է։ Նրան սեղմում է Չինաստանը։ Նրանք հուսահատ կերպով ուզում են խոշոր տերություն մնալ։ Դուք չեք սխալվում, երբ ասում եք, որ Բայդենն արդեն տվել է Պուտինին այն, ինչ նա ուզում է՝ լեգիտիմությունը, համաշխարհային արենայում Միացյալ Նահանգների նախագահի հետ միասին կանգնելու հնարավորություն։ Նրանք շատ են ուզում ակտուալ մնալ», – ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
 
Ինչի՞ մասին է խոսել Պուտինը Բայդենի հետ եւ ինչպե՞ս է պատրաստվում «ակտուալ» մնալ։ Նա բողոքե՞լ
է, որ Չինաստանը «սեղմում է» եւ ԱՄՆ հետ համագործակցության պատրաստակամություն հայտնե՞լ է։ Վաշինգտոնը Չինաստանի տեխնոլոգիական ու այլ գերազանցության դեմ պայքարը հայտարարել է որպես իր ռազմավարություն։
 
Հիշեցնենք, որ եվրատլանտյան վերջին վեհաժողովներին որոշումներ են կայացվել Չինաստանին զսպելու մասին, այդ թվում՝ Չինաստանի Մետաքսի ճանապարհին (թուրքերը «Զանգեզուրի միջանցքը» առաջարկում են որպես այս ճանապարհի մաս) այլընտրանքային նախագծի նախաձեռնման մասին։ Չինաստանն իր վրդովմունքն է հայտնել, ընդ որում, Մոսկվան չի բռնել Պեկինի կողմը՝ կարծես առաջարկի սպասելով ԱՄՆ-ից։
 
Ռուսաստանում ներքին իսկապես չափազանց բարդ վիճակ է, եւ առանց ԱՄՆ օգնության Պուտինը չի կարող։ Ռուսաստանը լեգիտիմության համընդհանուր ճգնաժամի մեջ է, առավել եւս, իշխանության տրանզիտի փուլում, իսկ Ռուսաստանի լեգիտիմությունը միայն ԱՄՆ-ն կարող է հաստատել։
 
«Նրանք չեն ուզում, որ իրենց անվանեն Վերին Վոլտա միջուկային զենքով», նշել է Բայդենը։ Նրա խոսքով, ցանկացած համաշխարհային առաջնորդի համար, անկախ այն բանից՝ որ երկիրն է ներկայացնում,
կարեւոր է, թե ինչպես են իրեն ընկալում, ինչպիսին է նրանց դիրքն աշխարհում։ «Նրանց համար դա կարեւոր է նաեւ ներքին աջակցության տեսանկյունից», ասել է Բայդենը՝ ակնարկելով, որ Պուտինն այդ աջակցությունն իրենից է ստացել, այլ ոչ թե Չինաստանից։
 
Նշենք, որ Վերին Վոլտան Բուրկինա Ֆասոյի նախկին անվանումն է։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 390 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար