Գելափ Արմենիան հրապարակել է հարցման արդյունքները․ Հայաստան դաշինք՝ 28․7%, ՔՊ՝ 25․2%


Գելափ Արմենիան հրապարակել է հարցման արդյունքները․ Հայաստան դաշինք՝ 28․7%, ՔՊ՝ 25․2%

  • 18-06-2021 12:32:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Gallup International Armenia կազմակերպությունը ներկայացրել է նախընտրական վերջին հարցման արդյունքները։ Ըստ հետազոտության տվյալների՝ հարցվածների 51․1 տոկոսն ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11․4 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ մասնակցելու է։
 
Հարցվածների 28․7 տոկոսը հայտնել է, որ քվեարկելու է Հայաստան դաշինքի օգտին, 25․2 տոկոսը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, 10․8 տոկոսը՝ Պատիվ ունեմ դաշինքի, 5․4 տոկոսը՝ ԲՀԿ-ի, 5․2 տոկոսը՝ Լուսավոր Հայաստանի օգտին։
 
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին օգտին պատրաստ է քվեարկելու 2․8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2․6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1․5 տոկոսը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը