Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը


Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը

  • 18-06-2021 12:55:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

       
Հունիսի 18-ին անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝  հայտագրվել է  4979 դիմորդ: Նրանցից 3206-ը մարզերում են հայտագրվել, 1773-ը` մայրաքաղաքում: 
 
Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։
 
«Մաթեմատիկա» առարկայի  միասնական քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում՝  որոնցից  13-ը գործում են Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում։
 
Միասնական հաջորդ քննությունները` «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից, կանցկանցվի հունիսի 22-ին: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն