Հայկական ռազմաբազա այսպես կոչված «ադրբեջանում». Էրդողանը տվել է դրա հիմքը

18-06-2021 13:39:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Lragir.am. Բայդենի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվի պարագլխի հետ մեկնել է օկուպացված հայկական Վարանդա եւ Շուշի: Երկու հանցագործներն իրենց հանցանքի վայրում ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ծրագրում է Շուշիում բացել հյուպատոսություն: Բացի այդ, նա ասել է, որ «ադրբեջանում» թուրքական ռազմաբազայի հիմնումը հնարավոր է եւ այն չի սպառնա շրջանի
անվտանգությանը: Էրդողանն ասել է նաեւ, որ այդ մասին խոսելու են Պուտինի հետ:
 
Այդ պարագային, այսպես կոչված «ադրբեջանում» թուրքական ռազմաբազայի հիմնումը լիարժեք հիմք է հայկական ռազմաբազայի հիմնման համար, որը կարող է տեղակայվել Ռուսաստանի եւ «ադրբեջանի» սահմանային գոտում, օրինակ՝ Ճորա պահակի, կամ ներկայիս Դերբենտի ուղղությամբ: Հայկական ռազմուժը դարեր շարունակ ներկա է եղել այստեղ եւ պաշտպանել սեփական երկիրը եւ համաշխարհային քաղաքակրթությունը բարբարոսների ոտնձգություններից: Ռազմաբազայի տեղակայումը հնարավոր է նաեւ Աբշերոնում, հայկական բնակավայրերից որեւէ մեկի մոտ:
 
«Ադրբեջանը» կազմավորվել է հայկական հողերի վրա, եւ նույնիսկ «հաղթանակից» հետո, հետեւելով Բաքվի վարչակարգին սպասարկող օֆիցիոզի հիստերիկ հրապարակումներին, այնտեղ գիտակցվում է, որ այդ հողն իրենցը չէ:
 
Հայկական բազայի հիմնմամբ կապահովվի ուժերի հավասարակշռությունը եւ անվտանգությունը շրջանում: Ի վերջո, չնայած «պարտությանը» եւ հայկական «իստեբլիշմենտի» ու մեդիայի վեցամսյա ողբ ու կականին, Հայաստանը կարող է եւ պարտավոր է մասնակցել շրջանի վերաձեւումներին, իր անքակտելի իրավունքների ուժով:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար