Ադրբեջանն անընդունելի է որակում «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

18-06-2021 14:22:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Ազատություն. Պաշտոնական Բաքուն անընդունելի է որակում Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության քննադատությունը և պնդումները, թե այդ համաձայնագիրն ուղղված է հայ ժողովրդի
դեմ։
 
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գիտակցում, որ հենց իր ռևանշիստական դիրքորոշումն է հակասում հայ ժողովրդի շահերին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
 
Բաքվի պաշտոնական հայտարարությունը նշում է, թե Հայաստանի անզիջում դիրքորոշումը լրջագույն խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ճանապարհին։
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հիշեցնենք, երեկ հրապարակած հայտարարությունում դատապարտելի և սադրիչ է որակել «Շուշիի հռչակագիրը»՝ շեշտելով, որ «այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»:
 
Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ՀՀ ԱԳՆ-ի պնդմամբ, վկայում է, որ «Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար