Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետախուզում հայտարարելը

18-06-2021 14:33:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Lragir.am. «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու տեղեկությունը՝ նշելով, որ դեռ ոչ
մի ծանուցում չի ստացել այդ հաշվով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
 
«Այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է եւ ինձ չի հուզում։ Ինձ համար ծիծաղելի է։ Ես մեղավոր չեմ, եւ ես խնդիրներ ունենալ չեմ կարող»,- ասել է Աբրահամյանը։
 
Նրա խոսքով՝ հիմա նա նախատեսում է դիմել միջազգային դատական ատյաններին, որպեսզի «պահանջի Ադրբեջանի հանցագործությունների հետաքննություն անցկացնել»։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 67 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար