Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետախուզում հայտարարելը


Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետախուզում հայտարարելը

  • 18-06-2021 14:33:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու տեղեկությունը՝ նշելով, որ դեռ ոչ մի ծանուցում չի ստացել այդ հաշվով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
 
«Այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է եւ ինձ չի հուզում։ Ինձ համար ծիծաղելի է։ Ես մեղավոր չեմ, եւ ես խնդիրներ ունենալ չեմ կարող»,- ասել է Աբրահամյանը։
 
Նրա խոսքով՝ հիմա նա նախատեսում է դիմել միջազգային դատական ատյաններին, որպեսզի «պահանջի Ադրբեջանի հանցագործությունների հետաքննություն անցկացնել»։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը