Հունվար-մայիսին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%․ Մանուկյան

18-06-2021 15:13:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


 
Հայկական ժամանակ. Հունվար-մայիսին ԵԱՏՄ տարածքում գնաճի միջին մակարդակը կազմել է 6.1%: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ հավելելով՝ ուշագրավ
է, որ ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը Հայաստանում է արձանագրվել՝ 5.5%։
 
«Սա մի կողմից հավաստումն է այն իրողության, որ ՀՀ-ում գնաճը հիմնականում պայմանավորված է առանձին ապրանքատեսակների համաշխարհային շուկաներում առկա միտումներով, մյուս կողմից էլ ՀՀ-ում գնաճի համեմատաբար ցածր մակարդակը կարելի է բացատրել հեղափոխությունից հետո մրցակցային միջավայրի աշխուժացմամբ ինչի արդյունքում վերացել են արհեստական մենաշնորհները։
 
Ստորեւ ներկայացված տվյալներով կարող եք տեսնել՝ ԵԱՏՄ երկրներում հունվար-մայիսին արձանագրված գնաճի ցուցանիշների բացվածքը»,- գրել է պատգամավորը։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար