2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ այց ՊՆ կենրոնական հավաքակայան


2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ այց ՊՆ կենրոնական հավաքակայան

  • 18-06-2021 17:39:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: 
 
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։
 
ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին, հորդորել անել առավելագույնը` աշխատանքային բոլոր օղակներում արդարության և թափանցիկության սկզբունքը խստագույնս պահպանելու և ամառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն