«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

18-06-2021 18:12:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը





«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմ
անա այդ մասին։ 
 
Այս մասին հայտարարություն է տարածել փաստերի ստուգման հարթակը, նշելով՝ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդորում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով:
 
Սոտրեւ ներկայացնում ենք Չարչյանի խոսքը.
 
«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները անուն ազգանունները եւ տեսնելու եմ ով է գնացել ընտրության եւ ով չի գնացել ընտրության։ Հավատացեք, ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն եւ շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա չէ՞ համարժեք պատասխան։ Պատասխանը խիստ անհամարժեք է լնելու, որովհետեւ էսօր դուք որոշում եք իմ երեխայի իմ թոռան բախտը։ Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաեւ ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը…
 
Ես հանձնարարել եմ նաեւ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի իրենք ստուգեն ամսի 20-ի գործընթացը, հետևողական լինեն: Կարող է մի քանի անգամ ձեզ զանգեն մինչեւ դուք չգնաք ընտրությունների։ Սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը կատարելու միջոցառում է։
 
Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած էնտեղ գումարը մեծ չի 200 հազար դրամ է, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր է այլ օրինապաշտության։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։
 
Առաջին պարտադրանքս, հորդորս գնալ ընտրությունների, երկրորդը՝  մենք բոլոր աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը մի շաբաթ 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամենինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ  Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»,-ասել
է նա։
 
Չարչյանը նաեւ հայտարարել է, թե մեխանիզմներ կան ճշտելու՝  ով ինչ ընտրություն է կատարել։
 
«Քանի որ ես արձակուրդում եմ, կարող եմ դա ասել: Դա երբեք չի կարող դիտվել պաշտոնական դիրքի չարաշահում: Ես ինքս, որպես ձեր եղավար, որպես «Իզմիրլյանի» առաջնորդ էսպես կասեմ՝ ես արել եմ իմ ընտրությունը, դուք գիտեք այն, ուրիշ բան չեմ ասում: Նորից եմ կրկնում, հավատացեք, այսօր կան մեխանիզմներ, որպեսզի մենք ստուգենք, թե ովքեր են գնացել ընտրության: Եվ կա սոցիոլոգիա, որից ես տեղյակ էլ չէի,սոցիոլոգիորեն եւ ստատիստիկորեն կան շատ լուրջ ֆորմուլաներ, մեխանիզմներ, որպեսզի տոկոսային հարաբերությամբ մոտավորապես ճշտվի, թե ով ինչ ընտրություն է կատարել»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 101 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար