Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Սերգեյ Առաքելյանը


Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Սերգեյ Առաքելյանը

  • 18-06-2021 18:55:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը ռեկտորի ընտրության համար: Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:
 
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության ակադեմիայի Համագործակցության և հանրային կապերի բաժնից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն