Բաքուն պատրաստ է ՀՀ-ի հետ «խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա»


Բաքուն պատրաստ է ՀՀ-ի հետ «խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա»

  • 18-06-2021 19:02:19   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը հիմնված կլինի երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման վրա, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է թուրքական Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին անցնում է Հարավարևելյան եվրոպական համագործակցության գագաթնաժողովը։
 
Բայրամովից բացի հանդիպմանը մասնակցում են ևս մեկ տասնյակ երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերբիայի վարչապետը, Խորվաթիայի արտգործնախարարն ու Հունաստանի փոխարտգործնախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play