ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը. ՀՀ ոստիկանություն


ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը. ՀՀ ոստիկանություն

  • 19-06-2021 11:57:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678, որից
 
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 16563.
 
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 1479.
 
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների ցուցակ ընդգրկված` 3186.
 
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1505:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն