Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում


Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում

  • 19-06-2021 12:17:21   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17,8 մլն ձայն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին  հայտարարել է Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը՝ հայտնելով քվեարկության նախնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ։
 
«Կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հավաքել է ավելի քան 3 մլն 300 հազար ձայն, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Խեմատին ստացել է ավելի քան 2 մլն 400 հազար ձայն, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին ստացել է ավելի քան 1 մլն ձայն», – նշել է պաշտոնյան:
 
Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը