Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը


Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

  • 19-06-2021 12:50:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն:
 
«Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը:
 
«Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը:
 
Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը