ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնիգի կենտրոնը նախազգուշացնում է


ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնիգի կենտրոնը նախազգուշացնում է

  • 19-06-2021 13:01:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39...+40 աստիճան տաքություն։
 
Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
 
Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
 
Երևան քաղաքում՝
 
Հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
 
Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն