Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ և ոստիկանության պետերի հետ


Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ և ոստիկանության պետերի հետ

  • 19-06-2021 15:50:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:
 
Նախագահը նշել է, որ այս այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն