Նախագահը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին


Նախագահը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

  • 19-06-2021 16:40:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի գրասենյակից: 
 
Նախագահ Սարգսյանն այսօր պետական պարգևը հանձնել է վիրաբույժին՝ շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ:
 
Բժիշկ Միհիր Սուսանին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգևի արժանացնելու համար՝ այն համարելով ոչ միայն միայն իր, այլև իր ողջ բժշկական թիմի աշխատանքի գնահատականը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play