Միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը. գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել


Միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը. գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

  • 19-06-2021 16:56:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Գործարար Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հանդես է գալու որպես հասարակական գործիչ: Այդ մասին նա հայտնում է իր տեսաուղերձում: Նա նշում է, որ որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո: 
 
«Ես որոշել եմ, որ տեր եմ Հայաստանին եւ հայկական աշխարհին», - ասել է նա:

Ռուբեն Վարդանյանի 2021 թ․ հունիսի 19-ի ուղերձը․ «Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը՝ որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը»։

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play