Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի ևս 30 հազար խմբաքանակ է ձեռք բերել

19-06-2021 17:35:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի»
(Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
 
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ): 
 
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:  
 
Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 125 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար