Ընտրակաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում` պատգամավորության թեկնածու. ՀՔԾ


Ընտրակաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում` պատգամավորության թեկնածու. ՀՔԾ

  • 19-06-2021 19:04:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը Եղեգնաձորի տարածաշրջանում մի խումբ անձինք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք:
 
Այս արարքները կատարելու կասկածանքով, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: 
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն