Հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն․ ՀՀ ոստիկանություն


Հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն․ ՀՀ ոստիկանություն

  • 20-06-2021 12:03:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։
 
Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play