ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը


ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը

  • 20-06-2021 12:11:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ  բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ըստ կուսակցության, հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։
 
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Վերջինս երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել.
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը