ՔՊ-ն բողոքարկելու է ԿԸՀ-ի՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշումը
20-06-2021 12:11:11 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ըստ կուսակցության, հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Վերջինս երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել.