Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. Սարգսյանը քվեարկության էր եկել թոռնիկների հետ


Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. Սարգսյանը քվեարկության էր եկել թոռնիկների հետ

  • 20-06-2021 13:49:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Քիչ առաջ Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ ժամանեց ընտրատեղամաս՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու։
 
Ինչպես անցած ընտրություններին՝ այս անգամ ևս նույնականացնող սարքը չճանաչեցին Սարգսյանի մատնահետքը։ Այդուհանդերձ, տեխնիկական խնդիրը լուծելուց հետո վերջինս կարողացավ քվեարկել:
 
Ընտրատեղամասից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ քվեարկել է հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների:
 
Նա նշեց, որ քարոզարշավի ողջ ընթացքում իրավապահ համակարգը քաղաքական ճնշումների է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներին ու համակիրներին։
 
Հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե ընտրությունների արդյունքներից հետո դրա մասին կխոսի։
 
«Հիմա վաղ է խոսել», - ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play