Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում
20-06-2021 15:07:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Արմենպրես․ ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկությունից հետո լրագրողների հարցերին չպատասխանեց:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Լրջանալու պահը» կարգախոսով: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում է ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա: