Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով


Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով

  • 20-06-2021 15:41:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակ ձևաչափով՝ «աշխարհքաղաքական կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար», հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
 
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին խոսել է երեկ թուրքական Անթալիայում՝ մասնակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու համագործակցության նոր հնարավորությունների շուրջ քննարկմանը։
 
Զալկալիանիից բացի համաժողովում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործախարար Ջեյհուն Բայրամովը, ով հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Երևանի հետ՝ երկկողմ սահմանների և ինքնիշխանության ճանաչումից հետո։
 
Հեղինե Բունիաթյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը