«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից Նարինե Մարտիրոսյանին բերման են ենթարկել


«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից Նարինե Մարտիրոսյանին բերման են ենթարկել

  • 20-06-2021 16:00:04   | Հայաստան  |  Քաղաքական

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։ Այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
 
Նա նաև նշել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
 
«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։
 
Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։
 
Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին  ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,- գրել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական