Ո՞վ կկարողանա նվաճել խորհրդարանի տեղերի 54%-ը․ Associated Press

20-06-2021 16:13:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայերն այսօր քվեարկում են համապետական ընտրություններում՝ անցած տարվա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի դեմ մարտերում պարտության պատճառով ամիսներ տևած լարվածությունից հետո: Այս մասին գրում է Associated Press-ը, փոխանցում է Panorama.am-ը: 
 
Նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից` նոյեմբերին ստորագրած հրադադարի գործարքից հետո հասարակության զայրույթը մեղմելու համար, երբ ամիսներ շարունակ բողոքներ
էին անցկացվում՝ պահանջելով նրա հրաժարականը: Նա հեռացավ վարչապետի պաշտոնից, ինչպես օրենքն էր պահանջում, որպեսզի ընտրությունները կայանան, բայց շարունակում է մնալ երկրի ղեկավարը:
 
«Հազարավոր հայեր փողոցներ դուրս եկան մայրաքաղաք Երևանում` բողոքելով գործարքի կապակցությամբ՝ այն համարելով դավաճանություն իրենց ազգային շահերին»,- գրում է կայքը։
 
Այսօրվա ընտրություններում Հայաստանի ողջ տարածքում կբացվեն ավելի քան 2000 ընտրատեղամասեր, քվեարկելու իրավունք ունի գրեթե 2.6 միլիոն մարդ:
 
Քվեաթերթիկն ընդգրկում է 21 քաղաքական կուսակցություն և չորս ընտրական բլոկ, բայց երկու քաղաքական ուժեր դիտարկվում են որպես հիմնական հավակնորդներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ և «Հայաստան դաշինքը»՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
 
Նշվում է, որ վերջին հարցումները, որոնք բերում են ԶԼՄ-ները, ցույց են տալիս Փաշինյանի կուսակցությունը և Քոչարյանի դաշինքը մոտ մրցավազքում, և անհասկանալի է, թե որևէ մեկը կկարողանա նվաճել խորհրդարանի տեղերի 54%-ը, որոնք անհրաժեշտ են կառավարություն ստեղծելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 188 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար