Հանուն համերաշխության. Նորայր Նորիկյանը մասնակցել է ընտրություններին


Հանուն համերաշխության. Նորայր Նորիկյանը մասնակցել է ընտրություններին

  • 20-06-2021 15:53:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես․ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ 
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորիկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում:
 
«Քվեարկում եմ հանուն արդար Հայաստանի, հանուն համերաշխության, հանուն բարեկեցիկ և զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, հանուն վերականգնվող և արժանապատվության  մթնոլորտում զարգացող երկրի: Համոզված եմ, որ ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում ու նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն ստեղծելուն, եթե գիտակցված ընտրություն կատարենք»,-նշել է նա:
 
Նորիկյանն ապավինում է հայ ժողովրդի իմաստությանը և հույս ունի, որ առաջիկա օրերին յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ կանի՝ զսպվածություն, հավասարակշռություն դրսևորելու համար:
 
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play